matcheli.am

Մատչելիության հիմնական տարրերը

Տեղանքը, շինությունը և/կամ տվյալ միջավայրը կարելի է համարել մատչելի, եթե տվյալ վայրում առկա են մատչելիության հետևյալ տարրերից որևէ մեկը, կամ դրանց համախումբը`
• թեքահարթակներ, թեքուղիներ, կամ իջեցված մայթեզրեր,
• շոշափելի և/կամ կոնտրաստային վերգետնյա նշագծումներ,
• առանձնացված ավտոկայանատեղի,
• լայն մուտքի դռներ (առնվազն 80 սմ), շեմք չկա, կամ դրա բարձրությունը չի գերազանցում 5 սմ,
• վերելակ (երբեմն հագեցած ձայնային և լուսային ցուցիչներով, սեղմակների վրա Բրալյան համարակալմամբ),
• ամբարձիչ, կամ նմանատիպ սարքեր,
• լայն ու մատչելի անցուղիներ (առմվազն 120 սմ),
• մատչելի տարհանման ուղիներ,
• տեղեկատվական ցուցանակներ (նաև մատչելի անցուղիների մասին),
• ցածր սպսարկման կետեր, սեղաններ ու վաճառասեղաններ (90 սմ),
• ձայնային ազդանշանով լուսացույցներ,
• վերապատրաստված անձնակազմ հաշմանդամություն ունեցող անձանց սպասարկելու համար,
• հատուկ հարմարեցմամբ սանհանգույց,
• անխոչընդոտ գործառույթային տարածք,
• անխոչընդոտ միջավայրի այլ տարրեր:

Մատչելիության զարգացման համար անհրաժեշտ է երկու բաղադրիչ`
• հանրային անցանկալի կարծրատիպերի հաղթահարում,
• ինֆորմացիոն, մեխանիկական և վարքային խոչընդոտների վերացում:

Մատչելի միջավայրը կարևոր է հանրության ամենատարբեր խմբերի համար, սակայն այն առանձնակի նշանակություն ունի հաշմանդամություն ունեցող անձանց կյանքում: Անխոչընդոտ միջավայրը թույլ է տալիս ապրելու և գործելու առանց որևէ մեկի օգնության, լինելու անկախ: Հաշմանդամություն ունեցող անձանց համար այն նաև իր երկրի և իր համայնքի հասարակական, մշակութային, սպորտային և այլ ոլորտներին մասնալցելու, արժանապատիվ կրթություն և աշխատանք ունենալու և լիարժեք, հագեցած կյանք վարելու անփոխարինելի նախապայման է: